ԿարևորՀասարակություն

Ե՞րբ և ո՞ր հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները բացատրում են երեխաներին

ԱԻ նախարարություն էին այցելել «A+skills» ուսումնական կենտրոնի փոքրիկ սաները: Ճանաչողական այցի նպատակը մեկն էր՝ բարձրացնել երեխաների իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել փոքրիկներին առաջին բուժօգնության կանոններին և փրկարարի աշխատանքին:

Սկզբում փոքրիկներն այցելել են ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժին: Երեխաներին սիրով ընդունել է ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Աննա Բարսեղյանը: Աննա Բարսեղյանը երեխաներին ծանոթացրել է փորձարարական մանեկեններին և առաջին բուժօգնության մի քանի կանոն է բացատրել:

Արտակարգ դեպքերի, պատահարների և այլ իրավիճակների վերաբերյալ ավագ հրահանգիչը հարցեր է ուղղել երեխաներին: Փոքրիկները բավականին ակտիվ են եղել հարց ու պատասխանի ժամանակ: Մայոր Բարսեղյանը բացատրել է երեխաներին, թե որ դեպքում է անհրաժեշտ զանգահարել 911 հեռախոսահամարին և ինչ է հարկավոր իմանալ 911 զանգահարելիս:

6-ամյա Քրիստը հպարտորեն բարձրաձայնել է իրենց տան հասցեն և նշեց, որ արդեն գիտի երբ, որտեղ և որ հեռախոսահամարին պետք է զանգահարել արտակարգ դեպք-պատահարի ժամանակ:

Փոքրիկների հաջորդ շրջայցն ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժինն է, որտեղ նրանց դիմավորել է բաժնի աշխատակիցները: «A+skills» ուսումնական կենտրոնի սաները եղել են հոգեբանական աջակցության բաժնի բոլոր սենյակներում, որից հետո ԱԻՆ փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը պատմել է հոգեբանի մասնագիտության մասին և թե ինչպես են նրանք դեպքի վայրում տուժածին ցուցաբերում հոգեբանական աջակցություն:

Կարդացեք նաև

Back to top button