ԿարևորՄշակույթ

Հանրային ռադիոյում կսովորեցնեն լսել ջազ՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված

Հանրային ռադիոյում այս օրերին տրամադրությունը խիստ ջազային է։ Պատրաստվում ենք փետրվարի 29-ին կայանալիք «Ջազային խճանկարին»։ Սա Հանրային ռադիոյի մեծ նախաձեռնության միայն սկիզբն է։

Պրոֆեսիոնալ, հայտնի ու սիրված, գուցե ոչ այնքան հայտնի, բայց անպայման ուշադրության արժանի տարբեր կոլեկտիվների մասնակցությամբ ամենամսյա համերգ-դասախոսությունների շարքը հավակնում է դառնալ այլընտրանք երաժշտական այն խայտաբղետ խճանկարում, որտեղ հաճախ բացակայում է որակյալ ու ճաշակով երաժշտությունը։ Թեև ասում են, որ ճաշակը ընկեր չունի, բայց լիահույս  ենք, որ այս շարքով շահելու ենք ձեր համակրանքը՝  դառնալով ունկնդրի լավագույն ընկերը։

«Ի թիվս մի շարք առավելությունների, «Ջազային խճանկարը» առիթ է   վերհիշելու և անդրադառնալու մեր երգացանկի  հրաշալի ստեղծագործություններից մի քանիսին»,-Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ, կոմպոզիտոր  ու  ջազմեն Դավիթ Գյոդակյանն այսպես է գնահատում համերգ-դասախոսությունների շարքը, որի մեկնարկը տրվելու  է փետրվարի 29-ին, ռադիոյի լեգենդար 6-րդ ստուդիայում։ Նվագախմբի կենդանի կատարումներով ուղեկցվող  համերգ-դասախոսությունը կվարեն մաեստրոներ Երվանդ Երզնկյանն ու Մարտին Վարդազարյանը։ Դավիթի հետ մեր  զրույցը, նախագծի, առաջիկա «Ջազային խճանկարի» և, առհասարակ, ջազի շուրջ է։

Կարդացեք նաև

Back to top button