
Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով: Անչափ կարևոր այս արշավին միացել են մարզի շուրջ 30 կամավորներ:
«Մի բան անենք» արշավը միավորում է պետական կառույցներին և քաղաքացիներին՝ լուծելու համայնքային խնդիրները։ Արշավի նպատակն է ակտիվ քաղաքացիների ու հաշվետու և պատասխանատու կառավարության միասնական ջանքերով նպաստել նոր Հայաստանի զարգացմանը։
Այն իրականացվում է քաղաքացիների, համայնքների և կառավարության մասնակցությամբ տեղական, մարզային և ազգային մակարդակներում։ Քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը և միջազգային դոնորները, ինչպիսին է ԱՄՆ ՄԶԳ-ն, համատեղ աջակցում են արշավի իրագործմանը։




