ԿարևորՀասարակություն

Մեղրիի հսկիչ կետում վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետեւելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։

Այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն եւ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։

https://www.facebook.com/hlib.am/posts/673250206749020

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով կորոնավիրուսով վարակման  գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 28-ի, որոնցից  5-ը՝ մահվան ելքով:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button