ԿարևորՀասարակություն

Առաջին անգամ Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը՝ Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնական, բույսերի գենետիկ Աննա Նեբիշը շահել է ԵՄ Հորիզոն 2020 Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը: Աննա Նեբիշը խաղողի գենետիկայի հետազոտություններով զբաղվում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնում:

Այս կրթաթոշակի շնորհիվ  Աննա Նեբիշը ժամանակակից մեթոդներով կիրականացնի խաղողի գենետիկայի ուսումնասիրություններ նոր գեներ հայտնաբերելու նպատակով: Նոր բազմակողմանի ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել Իսպանիայի Լոգրոնյո քաղաքի Խաղողի և գինու հետազոտությունների ինստիտուտում: Արդյունքները  թույլ կտան ստանալ խաղողի նոր սորտեր ոչ թե քիմիական նյութերի ազդեցությամբ, այլ խաղողի սելեկցիայի և գենետիական ինժեներիայի աշխատանքների շնորհիվ, ինչը նորարարական լուծումներ կառաջարկի խաղողագործության և գինեգործության զարգացման համար:

Կարդացեք նաև

Back to top button