ԿարևորՄշակույթ

Հրավիրում է Ջոն Նելսոնը.Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը տարին բեթհովենյան է հայտարարել

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը տարին բեթհովենյան է հռչակել՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի 250-ամյակի կապակցությամբ:

Համերգաշրջանը կմեկնարկի այսօր, Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայով, որը կղեկավարի աշխարհահռչակ դիրիժոր, Գրեմմի մրցանակակիր Ջոն Նելսոնը:

«Յուրաքանչյուրս ունենք բեթհովենյան մեր մեկնաբանությունը։ Դիրիժորների դեպքում հարցը բարդ է և անչափ հետաքրքիր։ Գրեմմիի մրցանակակիր, անվանի դիրիժոր Ջոն Նելսոնի մեկնաբանությունը յուրօրինակ է, արտառոց, մի քիչ խենթ, բայց կյանքի ու ստեղծագործական փորձով ձեռք բերված մոտեցմամբ», — գրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջը։

https://www.facebook.com/armphilharmonic/videos/587817238728884/

Կարդացեք նաև

Back to top button