Հայաստանում որդեգրություն այսօր էլ կա, այն երբեք չի դադարել, «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերով զբաղվող բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։
2019 թվականին որդեգրման հաշվառման է կանգնել 67 երեխա, իսկ որդեգրման ցանկություն ունեցող ծնողների թիվը կրկնակի ավելի է` 139։
Այսօր 14 երեխայի որդեգրումն իրավական ընթացքի մեջ է։ Նրանց կեսին որդեգրելու են Հայաստանի քաղաքացիները, կեսին` օտարերկրացիները։
Հայ երեխաներով հետաքրքրված են Իտալիայում եւ ԱՄՆ- ում, ասել է սոցապնախարարության երեխաների հիմնահարցերով զբաղվող բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։