ԿարևորՀասարակություն

Սիսիանի 9 բնակիչ փակ ճանապարհի պատճառով չի կարողանում Գորիսում ստանալ հեմոդիալիզի ծառայություն

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը փետրվարի 12-ից փակվել է եղանակային պայմանների պատճառով, որի արդյունքում Սիսիանում բնակվող 9 պացիենտ չի կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն:

Առողջապահության նախարարությունը կարգավորել է այս հարցը և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:

Նախարարությունն այս հարցով անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ:

Տես նաև՝ Շարունակում է փակ մնալ Գորիս-Սիսիան ճանապարհը. նորակոչիկների երդման արարողությունը հետաձգվել է

Կարդացեք նաև

Back to top button