
Գորիսի և Սիսիանի հատվածում կուտակված այն անձանց, որոնք մեկնում են Արցախ` փետրվարի 13-ին և 14-ին ներկա գտնվելու նորակոչիկների երդման արարողությանը, Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ երդման արարողությունը հետաձգվել է, իսկ այն ծնողները և հարազատները, որոնք արդեն Արցախում են, հնարավորություն կստանան 1 օր անցկացնել իրենց զինվորների հետ:

Ձնաբքի պատճառով փակ է մնում Սիսիան-Գորիս ճանապարհի մոտ 7 կմ հատվածը: Սիսիան-Իշխանասար խաչմերուկում շուրջ 300 մեքենա սպասում է ճանապարհի բացվելուն: Նրանց գերակշիռ մասը մեկնում է Արցախ` ներկա գտնվելու նորակոչիկների երդման արարողությանը:

Տեղում իրենց ծառայությունն են իրականացնում ոստիկանության, փրկարար ծառայության աշխատակիցները:

Խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել ու չերթևեկել նշված ճանապարհով։
ՀՀ ՃՈ եւ ԱԻՆ աշխատակիցները շարունակում են հերթապահությունը ճանապարհին։




