
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ներքաղաքական օրակարգը առաջիկայում խոստանում է կառուցվել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության հանրաքվեի շուրջ, որը նպատակ ունի Սահմանադրական դատարանի կազմավորման պրոցեսը համապատասխանեցնել 2015 թ. ընդունված եւ ներկայումս գործող Սահմանադրությանը։
Նշենք, որ գործող Սահմանադրության նախատեսած ճանապարհով են ընտրվել ՍԴ-ի միայն երկու դատավոր՝ նախագահի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանը եւ ԱԺ-ի կողմից առաջադրված Արման Դիլանյանը։ Եվ եթե ՍԴ-ի սույն կազմը շարունակի գործել նույնությամբ, ապա դրա՝ Սահմանադրությանը համապատասխանեցումը լիարժեքորեն կավարտվի միայն 2035 թ.։
Այս խնդրի մասին մանրամասն խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ—ի իր ելույթում՝ հավելելով. «Բայց կա մեկ այլ, ոչ պակաս կարեւոր դրվագ։ Հրայր Թովմասյանը Սահմանադրության գործող տեքստում առնվազն Սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է։ Խնդիրն այն է, որ, ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով հակասահմանադրական։ Ընդ որում, ոչ ոք ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ-ի այդ դիրքորոշումը։ …Այսինքն՝ Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ այդ սուբյեկտը Սահմանադրական դատարանն է։ Սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է»։
Մանրամասները՝ այստեղ։




