Լցոնումներ, ծեծկռտուք, խախտումներ, ընդդիմադիր թեկնածուների երկու վստահված անձանց մահ․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակում է խայտառակ։ Միլի մեջլիսի պատգամավորներից 65 տոկոսը վերընտրվել է, ինչը նշանակում է, որ խորհրդարանի երիտասարդացումը, ինչի մասին խոսվում էր, տեղի չի ունեցել՝ ասում է պատգամավորը։
Միակ նորությունն, ըստ Հարությունյանի, Իլգար Մամեդովի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչ Գադիրլիի հաղթանակն է, բայց քանի որ քաղաքական շարժումը գրանցված չէ, նա խորհրդարանում իբրեւ անկախ պատգամավոր կներկայացվի։
Պատգամավորն ուշագրավ է համարում, որ մասնակցությունն ընտրություններին չի հասնում 50 տոկոսին, ինչը հասարակության շրջանում դրանց նկատմամբ հետաքրքրության պակասի ցուցանիշ է։
Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, սակայն, արձանագրում է, որ գրանցվել է 10-20 տոկոս մասնակցություն, ինչը վկայում է, որ ադրբեջանցի ընտրողները բոյկոտել են ընտրությունները։