ԿարևորՀասարակություն

Շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

Շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

«Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00-16:00-ը:

Սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարող եք դիմել ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն»,– ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button