Միջազգային
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մոսկվայում քննարկել են ԼՂՀ հակամարտությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլին, Իգոր Պոպովը Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ապրիլի 23-ին Մոսկվայում խորհրդակցություն են անցկացրել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում: Հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ակտուալ հարցեր: