
Փետրվարի 5-ին՝ ժամը 17:45-ին, ՀԲԸՄ գրասենյակում /Մելիք Ադամյան փող./ տեղի կունենա «Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը:
Ելույթով հանդես կգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որին կհաջորդի 7 հաղթողների մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը:
Նախարարն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ մրցույթի եզրափակիչ փուլում 16 լավագույն գաղափարներ կմրցեն մրցանակային 7 տեղերի համար և
հրավիրել է ներկա գտնվել գաղափարների ներկայացմանը և մրցանակաբաշխությանը:
Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։
Գործունեության ընթացքում մրցույթի հաղթողները կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։
Տես նաև՝ Գաղափարից մինչև բիզնես. դրամաշնորհային մրցույթ




