Ազգային արժեքներ

Հայկական տարազ. «Ազգային արժեքներ»

Հայաստանի տարածքում հնում գործածվող տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերներից ու գրավոր աղբյուրներից: Մեր օրերում հայկական տարազը ինչ որ տեղ կորցրել է կիրառման մի մասը, սակայն իր կարևորագույն դերը փորձում է կենդանի պահել պարախմբերի միջոցով, որոնց շնորհիվ տարազը վերածվելով բեմական հանդերձանքի ներկայանում է ավելի ընդգծված, ցայտուն գույներով ու տպավորիչ տեսքով:

Back to top button