
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Մշակութային կյանք» ներդիրի հունվարի 18-ի բացառիկ թողարկման պատվավոր գլխավոր խմբագիրն այս անգամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանն է:
Մեծանուն նվագավարն այս տարեվերջին հյուրընկալվել էր «ՀՀ» խմբագրատանը: Ջերմ ու անմոռանալի հանդիպման յուրահատուկ հանրագումարը ներդիրում ներկայացվող հրապարակումներն են լինելու, որոնք նվիրված են Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու բեղմնավոր գործունեությանը՝ նաեւ որոշակի նրբագծեր ու նորովի «բացահայտումներ» պարունակելով:
Ի դեպ, «ՀՀ»-ի շաբաթօրյա մշակութային այս ներդիրի հրապարակումը նվիրվում է օրաթերթի 30-ամյա հոբելյանին, ինչն, անշուշտ, խորհրդանշական ու արժանապատիվ է»:
Գունավոր ներդիրին կարող եք ծանոթանալ թերթի շաբաթօրյա համարում:
Մանրամասները՝ այստեղ։




