
Կենտրոն վարչական շրջանի Կողբացի և Զաքյան փողոցների բակային տարածքներում իրականացվել են մաքրման աշխատանքներ:
Մաքրման աշխատանքներում ընդգրկված են եղել «Կենտրոն-1» համատիրության և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները:
Կողբացի 3,3ա բակային տարածքը համալրվել է ռետինե գորգապատ ծածկով` երեխաների հարմարավետությունը ապահովելու նպատակով:




