
Հայազգի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT) նրա գործընկերները Սպառազինությունների վերահսկողության ասոցիացիայի (Arms Control Association) կազմակերպած ամենամյա մրցույթի շրջանակում ճանաչվել են տարվա անհատներ (2019 Arms Control Persons):
Ասոցիացիան առցանց հարցում է անցկացրել, որին մասնակցել են ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ:
Դանագուլյանը եւ նրա թիմը անվանակարգի են ներկայացվել նեյտրոնային փնջերի օգտագործմամբ միջուկային սպառազինության ստուգման նոր ինովացիոն պրոցեսի մշակման իրենց աշխատանքի համար:
Այս տարի մյուս հավակնորդների թվում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Շվեդիայի ԱԳ նախարարը, ԱՄՆ կոնգրեսականներ եւ սենատորներ:




