Միջազգային

Հրապարակվել է Բոստոնի մարաթոնի եզրագծին պայթյուն իրականացրած կասկածյալների լուսանկարը

ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոն հրապարակել է Բոստոնի մարաթոնի եզրագծին պայթյուն իրականացրած կասկածյալների լուսանկարը: Տեսախցիկը, որը տեղադրված է եղել հանցագործության վայրից ոչ հեռու, պատկերել է սպորտային գլխարկներով և ուսապարկերով երկու մարդու, որոնք կարող են կապ ունենալ պայթյունի հետ: Դաշնային հետաքննությունների բյուրոն հայտարարել է, որ կասկածյալներն, ամենայն հավանականությամբ, զենք են կրում և խիստ վտանգավոր են: Ավելի վաղ զոհվածների թաղման արարողությանը մասնակցելու համար Բոստոն ժամանած Բարաք Օբաման հայտարարել էր, որ հանցագործները կհայտնաբերվեն և կկագնեն արդարադատության առջև:

Back to top button