Ի՞նչ անել, որ ընտրությունը լինի իսկապես ընտրություն և չդառնա ընտրողին համոզելու գործընթաց։ «Ենոքավանի հանրապետություն» հաղորդման հեղինակ Արտակ Չիբուխչյանը խոսել է ճիշտ տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտության մասին։
«Ամենապարզ տեխնոլոգիան գումար բաժանելն է, մյուսը խոստումներն են, բայց այդպես պետք է չլինի»,–ասում է Չիբուխչյանը և հավելում՝ այդ առումով ժողովուրդը խոհեմ է՝ ոչ ծրագրին է նայում, ոչ էլ խոստումներին է վստահում։




