
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Երևանի ավագանու ընտրությունների մեկ երրորդն արդեն ետևում է: ՀՅԴ-ն այս ընթացքում իրականացրել է նախապատրաստական ու կազմակերպչական աշխատաններ: Երևանի բոլոր վարչական շրջաններում ձևավորել է իր շտաբները, ուրվագծել առաջիկա անելիքները: Քարոզարշավի հետագա օրերի ընթացքում կուսակցությունը նախատեսում է 8-12 հանդիպում մայրաքաղաքի բոլոր համայնքների բնակիչների հետ: «Աշխատելու ենք ամբողջ թիմով: Այս ընտրապայքարում դաշնակցությունը ներդրել է իր ողջ ներուժը»,-ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, կուսակցության համասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը:
«Սա պայքար է ոչ թե անձերի միջև, այլ քաղաքական ուժերի: Երևանի կառավարումը կիրականացվի շատ ավելի արդյունավետ, եթե կառավարման ղեկը ստանձի ըննդիմությունը»,-համոզված է Աղվան Վարդանյանը, ով այսօր խոսել է նաև ընդիմության հետընտրական հնարավոր դաշինքի ձևավորման մասին:




