ԿարևորՀասարակություն

Բարգավաճման ինդեքսում Հայաստանն իր դիքերը նախորդ տարվա համեմատ բարելավել է 27 կետով

Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թ. Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանն առաջ է անցել բոլոր հետխորհրդային պետություններից՝ բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի:

Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը 92, Իրանը 119»,- գրել է վարչապետը։

Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով ՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները:

Կարդացեք նաև

Back to top button