
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ նոյեմբերի 26-27-ը ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա միջազգային համաժողով: Նոյեմբերի 26-ին ժամը 10։30-ն համաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Համաժողովին մասնակցելու համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստան են ժամանել ավելի քան 30 երկրների օմբուդսմաններ, ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների (Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) ներկայացուցիչներ։




