ԿարևորՀասարակություն

ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը Վերին Լարսից շարժվել է դեպի Երևան

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է իր երթը դեպի Երևան։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավտոբուսի ուղևորներից 3-ը ձերբակալվել էին արգելված բեռ տեղափոխելու պատճառով:

«Սպուտնիկ-Վրաստան» գործակալության տեղեկություններով` ՀՀ քաղաքացիները փորձել են թմրանյութ` կոկաին և հաշիշ տեղափոխել: Նրանք ձերբակալվել են Կազբեկի անցակետում:

Դեսպանությունը հայտնել էր, որ Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի։

https://www.facebook.com/ArmEmbGeorgia/videos/707746256380629/

Կարդացեք նաև

Back to top button