ԿարևորՀասարակություն

Լավ ճանապարհը երկրի դեմքն է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ ճանապարհը երկրի դեմքն է։ Օտարին դիմավորում է, հյուրերին՝ ճանապարհում։ Եթե պետությունը լավ ճանապարհ է կառուցում, ուրեմն այն ունի ապագայի տեսլական բոլոր ուղղություններով։ Այդ ճանապարհով քաղաքացին գնում է աշխատանքի և հանգստի, գյուղացին բերքը հասցնում է շուկա, զբոսաշրջիկը այցելում է տեսարժան վայրեր, բեռնատարները արտահանում ու ներկրում են ապրանքները, շտապ օգնությունը տեղ է հասնում իսկապես շտապ, ռազմական տեխնիկան արագորեն հասնում է անհրաժեշտ վայրը պատերազմի ժամանակ, ձեր՝ վարկով գնած մեքենան ամեն անգամ չի ջարդվում փոսերի մեջ։ Գյուղացուց մինչև զինվոր, տուրիստից մինչև գործարար, լավ ճանապարհը պետության ներդրումն է բոլոր բոլորի կյանքում։ Եթե դու անում ես այդ ներդրումը, ուրեմն ունես ապագայի երազանք»,- գրել է պատգամավորը։

Ըստ Կոնջորյանի՝ լավ ճանապարհը ազգային ինքնության ամենամեծ երաշխիքն է, քանի որ չկա ազգային կենսունակ ինքնություն առանց ուժեղ պետության և չկա ուժեղ պետություն առանց լավ ճանապարհի։

https://www.facebook.com/KonjoryanHayk/posts/1408864352611218

Կարդացեք նաև

Back to top button