
Լրացված է՝ 10։45
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ:
Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:
Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:
Ժամը 09:53-ին կորած քաղաքացիները հայտնաբերվել են Մեծ Սեպասար և Վիշապասար սարերի միջանկյալ հատվածում:
Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում:
Տեղադրված է՝ 10։10
SHANTNEWS-ին հայտնի է դարձել, որ «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը զանգահարել է հարազատներին ու հայտնել, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, և որ իրենք գտնվում են Աժդահակ և Սպիտակսար լեռների մեջտեղում։ Գեղամ Օհանյանի հետ է «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ: Որոնողական աշխատանքներին մասնակցել էին 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի: Որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք:




