
Խորհրդարանական ճեպազրույցներում ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վերջնական որոշում չունի 2020-ի պետբյուջեի նախագծի քվեարկության հարցում: Ներկայացրել են 150-ից ավելի առաջարկ։ Իրենց ելույթներում մատնանշել են բյուջեի դրական և բացասական կողմերը:
«Բացասական առումով հիմնական շեշտադրումները ուղղված են նրան, որ պետք է միջոցներ ձեռնարկենք՝ բյուջեում ծախսային ծրագրեր նախատեսելու, արդյունաբերական, տեխնոլոգիական վերազինման համար. անհրաժեշտ են ծախսային ծրագրեր, որոնք կաջակցեն տնտեսության կառուցվածքային բարեփոխումներին, որի արդյունքում էլ կունենանք ՀՆԱ կառուցվածքի փոփոխություն՝ շեշտակի մեծացնելով արտահանելի հատվածը»,- նշել է պատգամավորը։




