
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի հետ հարցազրույցը: Խոսելով ԱԱԾ վերջին աղմկահարույց բացահայտումների մասին՝ կապված օտարերկրացիների կողմից հայ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի հետ, նա ասել է. «Քանի որ չեմ կարող ասել ավելին, քան ասվել է իրավապահ մարմինների կողմից, ուղղակի հավաստիացնում եմ, որ այս բացահայտումների շղթան շարունակական է լինելու»:




