ԿարևորՀասարակություն

Գորիսը՝ լավագույն համայնք

«Լավագույն համայնք-2019» մրցույթում քաղաքային համայնքներից հաղթող է ճանաչվել Գորիսը:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի համայնքների միության «Ֆեյսբուք»-ի էջից:

«2019-ին Գորիսում կատարվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, քաղաքը շարունակում է մնալ գրավիչ քաղաք ներդրողների և զբոսաշրջիկների համար: Այնտեղ վերակառուցվել է զբոսաշրջության զարգացման համար էական նշանակություն ունեցող Դիտակետ կոչվող տարածքը, Գորիսի կենտրոնական հրապարակը, Խնձորեսկ գյուղի խմելու ջրի հարցը վերջնականապես լուծվում է: Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև համայնքի այլ բնակավայրերում: Այժմ համայնքն աշխատում է նաև բնակավայրերի բրենդավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button