ԿարևորՀասարակություն

Գրենոբլում Գեղարքունիքի մարզի պատվիրակության օրակարգը հագեցած է

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցությունն ավելի զարգացնելու և համագործակցության նոր հուշագիր ստորագրելու նպատակով նոյեմբերի 5-8-ը Իզերի Դեպարտամենտալ խորհրդի հրավերով Գրենոբլում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում են Գեղարքունիքի մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ, Իզեր-Գեղարքունիք համագործակցության ծրագրերի համակարգող Վարդուհի Մնացականյանը, Սևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Սարգիս Մուրադյանի ղեկավարությամբ:

Նոյեմբերի 7-ին Գեղարքունիքի պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են «IRAPA» տուրիստական հարթակի հանձնախմբի ժողովին, համատեղ քննարկել տուրիզմի ոլորտում կողմերի միջև իրականացված և նախատեսվող անելիքները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վիենի և Գրենոբլի քաղաքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, Սևանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներ:

Նույն օրը Գեղարքունիքի մարզի պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2019 թվականին իրականացվող ծրագրին, խոսել 2020 թվականի ծրագրային հեռանկարների մասին:

Օրն ավարտվել է ևս մեկ հանդիպմամբ, որը կայացել է «Հայաստան. փոխանակում և աջակցություն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որտեղ ամփոփվել են 2019 թվականի ընթացքում իրականացված ծրագրերը, 2020 թվականի ծրագրային հեռանկարները, խոսվել է ասոցիացիայի կողմից Իզերում հայկական մշակույթի առաջխաղացմանը նպաստող միջոցառումների մասին:

Իսկ երեկոյան կազմակերպվել է միջոցառում Գրենոբլի և Դոֆինեի հայ մշակույթի տանը, Իզերում գործող և հայկական սփյուռքը ներկայացնող ասոցիացիաների մասնակցությամբ: Ներկայացվել են նաև Իզեր — Գեղարքունիք և Սևան-Գրենոբլ համագործակցությունների տուրիստական օպերատորների կողմից իրականացվող ծրագրերը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպումից հետո  իր ֆեյսբուքյան էջում նկարներ է հրապարակել, նաև գրառում արել. «Անչափ ջերմ ու կարևոր հանդիպում Գրենոբլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»։

https://www.facebook.com/gnel.sanosyan.1/posts/2467582466815038

Կարդացեք նաև

Back to top button