
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նոյեմբերի 7-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Միջնորդության վերաբերյալ առարկություններն էին ներկայացրել մեղադրող կողմը և տուժողների ներկայացուցիչները:
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին:
Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է հունիսի 25-ից: 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:




