ԿարևորՀասարակություն

Շնորհակալություն եմ հայտնում այն քաղաքացիներին, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոններ. Ն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս տարվա տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս: Այս կտրոններով արձանագրված առեւտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առեւտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ տրամադրում են ՀԴՄ կտրոններ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ:

Նաեւ այս մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ:

Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան: Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը եւ ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2455919688061745

Կարդացեք նաև

Back to top button