
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին քվեարկելու որոշումը:
Չավուշօղլուն գրառում է արել Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ:
«Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնացած բանաձևերի օգնությանը: Շրջանակները, որոնք հավատում են, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»:
Ruined big game
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) 29 октября 2019 г.
w/#OperationPeaceSpring. Those whose projects were frustrated turn to antiquated resolutions.Circles believing that they will take revenge this way are mistaken.This shameful decision of those exploiting history in politics is null&void for our Government&people.
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը։




