ԿարևորՏնտեսական

Կբարձրանա ՞ գազի սակագինը. փակագծերը դեռ չեն բացվում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Այժմ  մենք ռուսական կողմի հետ  բանակցությունների մեջ ենք, որևէ բան ասել չենք կարող գազի սակագնի  վերաբերյալ»,- Մոսկվայում   հայտարարեց  տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարը հստակեցրեց   հայկական կողմի ակնկալիքը. «Ամեն ինչ պետք է մնա գործընկերային,  ինչպես  նաև Հայաստանի ու ՌԴ-ի ջերմ հարաբերությունների  շրջանակներում»։

Պապիկյանը ակնարկեց  նաև երկու երկրների միջև  գազի սակագնի  վերաբերյալ  փոխշահավետ համագործակցության   հասնելու  անհրաժեշտության մասին։ Գազի  սակագինը մի խնդիր է, երբ ամեն տարի  համաձայնագիրը վերաստորագրման, գնի սահմանումն ամեն անգամ համաձայնեցնելու խնդիր ունի։

Անդրադառնալով   Իրանից Հայաստան գազ ներկրելու խնդրին՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը  հիշեցրեց, որ  երկու երկրների միջև   մինչև 2026 թվականը գործում է  «Գազ՝  էլեկտրաէներգիայի  դիմաց»  համաձայնագիր։ Նաև տեղեկացրեց՝  այժմ  Հայաստանի և Իրանի միջև  նախապատրաստվում է  նոր համաձայնագիր, որն այս ժամկետը կերկարացնի։

«Իրան Հայաստան բարձրավոլտ էլեկտրագծի  կառուցումը մեզ հնարավորություն է տալու հավելյալ  էլեկտրաէներգիա արտահանել դեպի հարևան երկիր, ուստի  և  ակնկալել, որ կարող ենք այդ տարբերակով հավելյալ գազ ստանալ»,- ասաց նախարարը։ 

Սուրեն Պապիկյանը  հիշեցրեց՝  Իրանը մի տարածք է, որը մոտ է էներգակիրներ ունեցող այլ երկների, բայց և նկատեց՝  այս փուլում այն  գտնվում է  տնտեսական փխրուն վիճակում՝ ակնարկելով  տարբեր երկրների՝ Իրանի նկատմամբ կիրառող  պատժամիջոցները։

Կարդացեք նաև

Back to top button