
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Զբաղվածության պետական գործակալությունը Տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ տնտեսության տարբեր ոլորտների, մասնավորապես, ֆինանսական և ապահովագրական, տեղեկատվության և կապի, հյուրանոցային բիզնեսի մասնագետների պահանջարկ ունեցող առաջատար ընկերությունների մասնակցությամբ:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցում են 50-ից ավելի գործատու, այդ թվում առևտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ:

Աշխատանքի շուկայի հիմնական այցելուներն ուսանողներն էին:




