ԿարևորՀասարակություն

«Գյումրու տուն-ինտերնատ»-ը լուծարվում է. աշխատակիցները բազմաթիվ հարցերի պատասխան են ակնկալում նախարարությունից

Աննա Մարտիկյան
«
Ռադիոլուր»

«Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը հունվարից լուծարվում է. մատուցվող ծառայությունները պատվիրակվելու են  մասնավոր կազմակերպությանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝  տարեցների խնամքի կենտրոնների բարեփոխման նպատակով  հաջորդ տարի պիլոտային ծրագիր իրականացնելու հայտարարությունը Գյումրիում մեծ իրարանցում է առաջացրել։

Տուն-ինտերնատի աշխատակիցները բազմաթիվ հարցերի պատասխան են ակնկալում նախարարությունից, նաև ժամանակ են պահանջում նոր հասարակական կազմակերպություն ստեղծելու եւ տուն- ինտերնատի կառավարման մրցույթին  մասնակցելու համար։

Կարդացեք նաև

Back to top button