Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
WCIT համաժողովի հիմնական խոսքերն է առանձնացրել ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը՝ վստահություն և ապակենտրոնացում:
Վստահություն
Լրատվամիջոցը պետք է վստահելի լինի, ասում է Չիբուխչյանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե որն է իր համար վստահելի աղբյուր և որ աղբյուրից օգտվել: Իր համար, օրինակ, ինֆորմացիայի վստահելի աղբյուր է Հանրային ռադիոն:
Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու մասին
ՏՏ ոլորտում հայերը վաղուց էին զարգացած, անգամ հայկական գյուղերում հեռախոսներ կային այն ժամանակ, երբ ՌԴ-ում այդքան շատ հեռախոսներ չկային:
Այսօր էլ ՏՏ ոլորտը զարգացած է, ասում է Չիբուխչյանը:
«Իջևանցի վարպետ Գոռը, երբ պետք է մեքենայի դետալ փոխի, մտնում է ինտերնետ, ուսումնասիրում է, թե ինչ պետք է անի: Այսինքն մարդիկ ներգրավված են ՏՏ ոլորտում»,- ասում է Չիբուխչյանը:




