ԿարևորՀասարակություն
Ականից զոհված երեխաները գնացել էին հոտաղության


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Շիրակում՝ Վահրամաբերդ գյուղի մոտ գտնվող ռուսական «Կոմխուտ» հրաձգարանի տարածքում ապրիլի 7- ին արկի պայթյունից զոհվել են նույն գյուղի բնակիչներ 15- ամյա Մուշեղ Գևորգյանը և 12- ամյա Արթուր Մկրտչյանը: Պատանիները հարեւաններ էին, երկուսն էլ բազմազավակ ընտանիքներից:
Ըստ ԱԻՆ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել 12.30-ի սահմաններում, «դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև մարզային ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Հովսեփյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ այս տարածքը նաեւ գյուղի միակ արոտավայրն է, որտեղ էլ երեխաները գնացել են անասուն արածացնելու։