
Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունից տեղեկացրել են, որ կաթողիկոս Արամ Ա-ն որոշակի գումար է տրամադրել Բերիո թեմում գործող Ջեզիրեի հայոց առաջնորդական փոխանորդ Տ. Լևոն Աբղ. Եղիայանին և Ղամիշլիի թաղականությանը, որպեսզի Թել Աբյադ, Ռաս Ուլ-Էյն, Դերիք և Հասիչե գյուղերում գտնվող կան այդ վայրերից հեռացած և նյութական կարիք ունեցող հայ ընտանիքներին աջակցություն տրամադրվի:
«Արեւելք»-ը տեղեկացնում է, որ Ղամիշլիի հայ բնակչությունն այս պահին համեմատաբար հեռու է ռմբակոծման շրջանից, իսկ թուրքական հարձակման ենթարկված գյուղերում հայության առումով այսպիսի պատկեր է՝ Թել Աբյադում այս պահին կա 15, Ռաս Ուլ-Էյնում՝ 2, Դերիքում՝ 60, Հասիչեում ՝ 70 հայ ընտանիք:
Տեղեկությունն Անթիլիասին փոխանցել է Ջեզիրեի հայոց առաջնորդական փոխանորդը:




