Արման Մուրսինյան.«Շատ ակտիվ քարոզարշավ է լինելու»


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Իշխանությունը ժողովրդին» այս կարգախոսով է Հայ ազգային կոնգեսը մասնակցելու գալիք ավագանու ընտրություններին: Կոնգրեսը ընտրություններում կարևոր է համարում Հանրապետական կուսակցության մենաշնորհը կոտրելը, իսկ վերջինիս ձեռքից մայրաքաղաքը վերցնելով`Արման Մուսինյանի խոսքով` ամբողջ քաղաքում կիրականացնեն մի շարք բարեփոխումներ: Չնայած քարոզարշավը սկսվել է, սակայն կոնգրեսը դեռևս զբաղված է գրասենյակային աշխատանքներով:
«Լինելու է շատ ակտիվ քարոզարշավ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացահայտենք, մերկացնենք այն հանցավոր համակարգը, որը գործում է ողջ երկրում, իսկ դրա ավելի փոքրացված տարբերակը գործում է Երևանի քաղաքապետարանում»: ՀԱԿ-ը ունի կոնկրետ մոտեցումներ ու ծրագրեր,և պատկերացնում է դրանց լուծումները: Իսկ եղած նախագծերն էլ խոստանում է ներկայացնել համաքաղաքացիների դատին: