
Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին շնորհեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում, ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Մաեստրո Մանարյանը ոչ միայն մեծ արտիստ է, այլև օրինակելի քաղաքացի»,– Մանարյանի լուսանկարին կից գրել է Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել նաեւ Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:




