ԿարևորՄշակույթ

Էրմիտաժի տնօրենին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Երևանի ավագանին ընդունել է Էրմիտաժի թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշում: Երևանի ավագանու հոկտեմբերի 8-ի նիստում որոշման նախագծին կողմ է քվեարկել ավագանու 47 անդամ, դեմ է քվեարկել մեկ անդամ, մեկը եղել է ձեռնպահ :

Ավագանու անդամներին որոշման նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

Back to top button