ԿարևորՀասարակություն

Քիմ Քարդաշյանին ոգևորում է Հայաստանում գտնվելու փաստը

Քիմ Քարդաշյանը Երևան ժամանելուց հետո գրառում է արել Twitter-ում՝ նշելով, որ իրեն ոգևորում է Հայաստանում գտնվելու փաստը:

Նա մասնակցելու է Երևանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին:

Հոկտեմբերի 8-ին՝ «Գաղափարների շուկա» լիագումար նիստում նա հանդես է գալու որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ: Նիստում քննարկվելու է, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը, և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին։

Կարդացեք նաև

Back to top button