ԿարևորՀասարակություն

«Արհեստական տաղանդը» կհնչի Հանրապետության հրապարակում

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի բացման առթիվ Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին կայանալիք համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը:

Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ 15 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի եւ 30 հայ երաժիշտների մասնակցութամբ:

Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա, արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին։

Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT-ի օրհներգը: Համերգը ղեկավարելու է Սերգեյ Սմբատյանը:

Կարդացեք նաև

Back to top button