ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն այսօր փակ-գաղտնի քվեարկություն կանցկացնի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով

ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը քվեարկության կներկայացվի այսօր։

Քվեարկությունը լինելու է 11.00- 12.00-ին, փակ-գաղտնի ընթացակարգով։ Նախագիծը կընդունվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ⅗-ի դրական ձայների դեպքում։

Նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է։ Քաղաքական մեծամասնության համոզմամբ՝ Հրայր Թովմասյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՍԴ-ում քննվող քրեական գործի շրջանակում կարգապահական խախտում է թույլ տվել։
«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու քվեարկությանը։ «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու նախագծին:

Տես նաև՝ ԱԺ-ն քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Քավոր-սանիկները հանդիպել են ՍԴ-ում Քոչարյանի գործից առաջ. պաշտոնանկության պահանջ

Կարդացեք նաև

Back to top button