ԿարևորՔաղաքական

ԲՀԿ-ն Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԲՀԿ-ն ստացել է իրավաբանների եզրակացությունը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի  լիազորությունները դադարեցնելու նախագծի շուրջ: Դեռ երեկ այս խմբակցությունում որոշում չէին կայացրել, թե ինչպես են քվեարկելու այս հարցի վերաբերյալ, նախագիծը տրամադրել էին իրենց նախընտրած իրավաբաններին եւ սպասում էին նրանց պատասխաններին:

Այսօր արդեն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հաստատել է՝ խմբակցության նիստ են արել եւ քվեարկության որոշումը կայացրել: Իրավաբանների եզրակացությամբ ԲՀԿ-ում կարծում են, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծում հիմնավորումները թույլ են:

Չնայած նրան, որ ԲՀԿ ժամանակին դեմ է քվեարկել ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրությանը, նրա լիազորությունների դադարեցման հարցում ԲՀԿ-ն այսօր այլ որոշում է կայացրել:

«Մեր կարծիքով՝ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությանը հիմնավորումները թույլ են: ԱԺ չի կարող որոշել Հրայր Թովմասյանը կմնա ՍԴ նախագահ, թե ոչ: Դա կարող է որոշել միայն ՍԴ: Դրա համար մենք որոշեցինք չմասնակցել քվեարկությանը»,- ասել է Ծառուկյանը:

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Այստեղ պարզապես ի գիտություն են ընդունում ԲՀԿ որոշումը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, ԲՀԿ որոշման մեջ որեւէ դիրքորոշում չի տեսնում: Կարծիքի բացակայությունը նա վատ է գնահատում:

Կարդացեք նաև

Back to top button