ԿարևորՀասարակություն

Այսօր Տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է։ Սա ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցների խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) սոցիալ-առողջապահական ուղղության շրջանակներում մատուցվող ծառայություններից տարեկան կտրվածքով օգտվում է մոտ 800 առավել խոցելի տարեց։ Աջակցությունը տրամադրվում է կամավորների օգնությամբ։

Ծառայություններն ընդգրկում են․ տնային խնամք, սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրում, սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինտեգրում։

Կարմիր խաչից հայտնում են, որ Հայաստանում ծրագրի շրջանակներում գործում է բարեգործական ճաշարան (85 անապահով տարեցների համար), իրականացվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն 120 միայնակ փախստական տարեցների եւս 210 միայնակ տարեց ամեն ամիս ստանում է սննդի փաթեթ:

Կարդացեք նաև

Back to top button