ԿարևորՄշակույթ

Հողարվեստի նոր ցուցադրություն՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները Եվրոպական ժառանգության օրերին ներկայացել են մի շարք նախաձեռնություններով:

Երևանի քաղաքապետարանի կայքէջից տեղեկանում ենք, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է հողարվեստի նոր ցուցադրություն: Հեղինակներն աշխատանքները ստեղծելիս օգտագործել են հենց տարածքի հողը: Ցուցահանդեսը նվիրված էր հողարվեստի ականավոր գործիչ Մարկոս Գրիգորյանի հիշատակին:

Թանգարանում անցկացվել են նաև «Արի պեղենք միասին» և «Եկեք գրենք ուրարատերեն» կրթական ծրագրերը: Միջոցառումներ են կազմակերպվել նաև թանագարանի երկու մյուս մասնաճյուղերում՝ Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերում:

Այս տարի բոլոր միջոցառումներն անցկացվել են «Արվեստ և ժամանց» խորագրով: Երևան քաղաքի պատմության թանգարանում էլ Եվրոպական ժառանգության օրերը նշանավորվել են «Արվեստ և ժամանց» խորագրով ցուցադրությամբ: Ներկայացված աշխատանքները ուշ միջնադարի եվրոպական կերպարվեստի հայտնի, նաև անհայտ հեղինակների գործեր են: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը:

«Եվրոպական ժառանգության օրերն» անց են կացվում ամեն տարի աշնանը՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներում: Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերը» պաշտոնապես նշվում են 1991 թվականից սկսած: Հայաստանն այս ծրագրին միացել է 2000 թվականից:

Կարդացեք նաև

Back to top button