ԿարևորՏնտեսական

Հայաստանը նոր հնարավորություններ է ստեղծում ԵԱՏՄ-ի համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Անդամակցության հինգ տարին բավարար ժամանակ է՝ ամփոփելու Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա ընդգծում է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը ընդհանուր սահման չունի անդամ մյուս պետությունների հետ.

«Տնտեսական հարաբերությունները ցույց տվեցին, որ մեր բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծվեցին»,- ասում է Ղազարյանը:

Արտահանման ծավալներն ավելացել են, ասում է Գործարարների միության նախագահը: Նրան հիշեցնում եմ՝ Հայաստանի հիմնականում ՌԴ է արտահանում: Նշում է ՝ սա արդեն Հայաստանի խնդիրն է, ոչ թե ԵԱՏՄ-ի: Արսեն Ղազարյանը հույս ունի, որ Հյուսիս-հարավը կօգնի Հայաստանին միջազգային տրանսպորտային հանգույցում իր տեղը գտնելու հարցում:

Արդյո՞ք չենք  ուշանում՝ հարցնում եմ։ Գործարարների միության նախագահի պատասխանը կարճ էր՝ «Մենք արդեն ուշացել ենք»:

«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը». ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետերը Երևանում այս հարցն են քննարկում: Հայաստանի Հանրապետությունը, ելնելով իր աշխարհագրական առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում, խոստացավ  Հայաստանի վարչապետը:

«Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն միության տնտեսական ներուժը՝ ապահովելով դրա լիարժեք ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, այլև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը»:

Հայաստանի Հանրապետությունը, ելնելով իր աշխարհագրական առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար։

Տրանսպորտը միակ ոլորտը չէ, որտեղ հնարավոր է Հայաստանի տարանցիկ ներուժն օգտագործել՝ ըստ Նիկոլ Փաշինյանի.

«Բացի տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց, Հայաստանը կարող է դառնալ նաև տարածաշրջանային էներգետիկ հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր շուկան»:

ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է տեսնում: Նկատում է՝ որոշումները երկար ու դանդաղ են կայացվում: Աշխարհը արագ որոշումներ է ընդունում՝ ասում է, ու հաջողության հասնելու են հենց արագ որոշում ընդունող երկրները:

Ուշացումը մարտահրավեր է ԵԱՏՄ-ի համար՝ վստահ է մոտ հինգ տարի ԵԱՏՀ-ն գլխավորող Տիգրան Սարգսյանը. «Ինչու ենք մենք այդքան երկար քննարկում, երբեմն հասարակ հարցերը քննարկում ենք տարիներով: Ու մինչ մենք որոշումներ ենք կայացնում, աշխարհը փոխվում է: Եվ երբեմն մեր կայացրած որոշումներն արդեն ուշացած են լինում»:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատում է՝ իրականության մեջ ԵԱՏՄ-ի թիվ մեկ պրոբլեմը միասնական տրանզիտային կարգավորման գաղափարի բացակայությունն է։ Քննարկումները կշարունակվեն նաև վաղը: Այստեղ հույս ունեն լուծումներ գտնել  թվային տրանսպորտային ու լոգիստիկ  խնդիրներին շուրջ:

Կարդացեք նաև

Back to top button