ԿարևորՎերլուծական

Բաքուն՝ Երեւանի ու ՀԱՊԿ-ի արանքում

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղարին: БЕЛТА գործակալությունը տեղեկացնում է, որ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ Ադրբեջանի նախագահի քննարկումները եղել են երկկողմ հարաբերությունների տիրույթում՝ համագործակցությունը արտադրական կոոպերացիայի, առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Կողմերն արձանագրել են բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների դրական դինամիկա:

Բելառուսա-ադրբեջանական սերտ հարաբերություններն ու բարձր մակարդակի շփումներն, իհարկե, նորույթ չեն: Սակայն այցը հետաքրքրական է դառնում այդ թվում՝ ՀԱՊԿ-ում սպասվող նշանակման ֆոնին. Զասը 2020 թվականի հունվարի 1-ից է ստանձնելու է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը, մեկնաբանելով այցը նշում է, որ այս այցի նպատակը անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումն է:

Սակայն Բաքուն որոշակի հարցեր կբարձրացնի Զասի առջև՝ հաշվի առնելով սպասվող նշանակումը: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը խնդիրներ ունենա ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների հետ:

Բելառուսը ակնհայտորեն ավելի լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի, քան փաստաթղթով իր դաշնակից Հայաստանի հետ:

Կարդացեք նաև

Back to top button